Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.01.2026 | 22:00
Աստված և Տեր,
կյանք և Արարիչ, ողորմած, գթած, լույս, ներողամիտ, անոխակալ, մարդասեր, ամենագութ, պարգևատու։
Փրկիչ, օրհնյալ, գովյալ, բարեբանյալ, դարան ամրության, պատսպարան վստահության, առանց նենգության բարի, առանց խավարի ճառագայթ, քավիչ մեղքերի, բուժիչ վերքերի, անհասանելիների հնարք, անմատչելիներին` մերձավոր, անհուսության ելք, անունդ խոստովանված` Աստծո Որդի և Քեզ հետ հզոր և ահավոր Հորդ և Քեզ հետ երկրպագելի ամենակալ Հոգուդ փառք և պաշտամունք գոհաբանության հավիտյան։
Ամեն։
Սուրբ Գրիգոր Նարեկացի
Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ